Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուսները Լոնդոնում կավատությամբ են զբաղվել

Ռուսները Լոնդոնում կավատությամբ են զբաղվել
15.05.2013 | 13:14

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, որվքեր կասկածվում են մարդկանց առևտրի մեջ։ Նրանցից 4-ը հավանաբար ՌԴ քաղաքացիներ են։ Բացի այդ բերման են ներթարկվել նաև 9 կանայք՝ Ռուսաստանիք, Բուլղարիայից և Լատվիայից, ում ենթադրաբար բերել են Մեծ Բրիտանիա՝ որպես սեքս ստրկուհիներ։ Կանայք տեղափոխվել են հատուկ կենտրոն, որտեղ նրանց հետ կտարվի հոգեբանական աշխատանք։
Հանցագործները ձերբակալվել են Լոնդոնի էլիտար թաղամասերից մեկի՝ Չելսիի բազմաբնակարան շենքերից մեկում։ Ոստիկաններն առգրավել են նաև մեծ քանակությամբ կանխիկ գումար։

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ